ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Էդուարդ Շարմազանով. Մենք չունենք այլընտրանք, մենք ունենք ընդդիմություն և իշխանություն

Էդուարդ Շարմազանով. Մենք չունենք այլընտրանք, մենք ունենք ընդդիմություն և իշխանություն
12.04.2017 | 09:54

ԱԺ նիստերը չեն կայանում՝ քվորում չկա, բայց լրագրողները շարունակում են խորհրդարան գնալ: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին հարցրել են փոխնախագահների պաշտոնի մասին: Նա պատասխանեց, որ երեք փոխնախագահներից մեկը պետք է լինի ընդդիմությունից:

Հարցին, թե այլընտրանք հանդիսացող ուժից կարո՞ղ է լինել ԱԺ փոխնախագահը, նա պատասխանեց. «Մենք չունենք այլընտրանք, մենք ունենք ընդդիմություն և իշխանություն: Հիմա կա կոնկրետ ԱԺ կանոնակարգ օրենքի և Սահմանադրության պահանջ, որտեղ լինում է դիմություն և ընդդիմություն, երրորդը չկա: Այնտեղ հստակ գրված է, որ երեք փոխնախագահներից մեկն ընդդիմության շարքերից պետք է լինի»,- ասաց նա:
Անդրադառնալով խորհրդարանում ներկայացված ուժերին՝ Շարմազանովն ասաց, որ բազմազանությունը միայն քանակով չէ, նաև մտքի պայծառությամբ ու որակով է:

«Մենք նոր խորհրդարանում ունենք 4 պայծառ խմբակցություն, որոնք կիրականացնեն գործառույթներ, որոնք կբխեն պառլամենտարիզմի շահերից: Իսկ պառլամենտարիզմը նախ և առաջ պահանջում է առողջ մրցակցություն, ոչ թե թաքուն պատվիրված հարվածներ, այլ պարզ ու բաց պայքար»,- ասաց նա:

Դիտվել է՝ 1601

Մեկնաբանություններ